Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի հատկացումը
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար հատկացված 200 միլիոն դոլարը։ Այս մասին The Wall Street Journal պարբերականն է գրում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Հինգշաբթի Թրամփը, ելույթ ունենալով Օհայոյում, հայտնել է, որ ԱՄՆ-ն շուտով դուրս կգա Սիրիայից ու «մյուսներին» է կոչ արել հոգ տանել տարածաշրջանում այս հակամարտության մասին» , -ասվում է նյութում։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունն արդեն կարգադրել է Պետդեպարտամենտին սառեցնել դրամական միջոցների հատկացումը։ Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահը լրատվամիջոցներում կարդացել է հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոնը պարտավորվել է լրացուցիչ 200 մլն դոլար վճարել Արաբական հանրապետության վերականգնման համար։
«Իր լիազորությունները վայր դրած պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացել էր այդ գումարը փետրվարին Քուվեյթում կոալիցիայի նիստի ժամանակ, որպեսզի հաղթանակ տանի ԻՊ-ի հանդեպ»,- հավելում են թերթի աղբյուրները։
Պենտագոնում, ըստ պարբերականի, Թրամփին վստահեցնում էին, որ հիմա ԻՊ-ն կորցրել է հսկողությունը Սիրիայի ամբողջ տարածքի հանդեպ, բացառությամբ 5 տոկոս հողերի, սակայն ահաբեկիչների դեմ պայքարը վերջին փուլում փակուղի է մտել։ Պաշտոնյաներից մեկը մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները կարող են դադարը օգտագործել վերախմբավորման ու կոալիցիային անսպասելի հարված հասցնելու համար։
Փետրվարի կեսերին Ռեքս Թիլերսոնը նախազգուշացնում էր, որ ԻՊ-ն կարող է ուժեղացնել դիրքերը Իրաքի ու Սիրիայի սահմաններից դուրս, դրա համար էլ ԱՄՆ-ն մտադիր է 3 մլրդ դոլար տրամադրել Իրաքի վերականգնման ու ևս 200 մլն դոլար՝ Սիրիայի կայունացման համար։ «Եթե Իրաքի ու Սիրիայի համայնքները չկարողանան վերադառնալ նորմալ կյանքի, կարող են նորից ստեղծվել այնպիսի պայմաններ, որոնք ԻՊ-ին հնարավորություն կտան գրավել ու վերահսկել հսկայական տարածքներ»,- պարզաբանել էր պետքարտուղարը ։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ