Կեմերովոյում հրդեհի հետեւանքով անհայտ կորած համարվող երեք մարդ կենդանի է
Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի փաստով հետաքննության ընթացքում պարզվել է, որ երեք մարդ, որոնց հարազատները նրանց անհայտ կորած էին համարում, կենդանի են: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքում, փոխանցում է «Գազետա»-ն:
«67 անհայտ կորածների մասին դիմումների ստուգման ընթացքում նրանցից երեքը հայտնաբերվել են կենդանիների շարքերում»,- նշվում է հայտարարության մեջ: Այժմ կորած եւ մահացած անձանց թիվը 64 է կազմում:
Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել էր, որ Կեմերովոյում հրդեհի գործով փորձաքննությունները հինգ ամիս կտեւեն: Մարտի 25-ին Կեմերովոյի «Ձիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհ էր տեղի ունեցել, որի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 64 մարդ է մահացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ