Մոսկվայում մարդատար օդանավի թռիչքն ընդհատվել է՝ օդաչուների խցիկի ծխի պատճառով
«Ռոսավիացիա» ընկերությունը հայտնում է, որ Դոմոդեդովո օդանավակայանում արդեն վազքուղու վրա թափ հավաքող օդանավը ընդհատել է թռիչքը՝ օդաչուների խցիկում հայտնված ծխի պատճառով: Ռուսական «Գլոբուս» ավիաընկերության "Բոինգ 737" օդանավը կատարում էր Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը: Օդանավում գտնվող 129 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները տարահանվել են: Տուժածներ չկան:
Մարտի 27-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառով օդանավակայանի երկու վազքուղիներից մեկը մինչև այսօր առավտյան փակ էր:
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ծխի պատճառը կարող է լինել օդանավի մակերեսը սառցակալման դեմ մշակումը: Հնարավոր է համարվում, որ դրսից կատավող այդ մշակման ժամանակ հատուկ հեղուկը լցված լինի օդաչուների խցիկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ