Դոմոդեդովոյի օդանավակայանում թռիչքից առաջ ինքնաթիռից սկսել է ծուխ դուրս գալ
Դոմոդեդովոյի օդանավակայանում թռիչքային գոտում Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռից սկսել է ծուխ դուրս գալ, հաղորդում է Ինտերքասը:
«Հրամանատարը թափավազքի ժամանակ առաջացած ծխի մասին սկզբում հաղորդել է խցիկում, իսկ հետո սրահում: Արտակարգ արգելակում է կատարվել: Բոլոր ուղեւորները տարհանվել են», - ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել:
Աղբյուրը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Boeing-737 օդանավի հետ, որը, հավանաբար, պատկանում է «Գլոբուս» ավիաընկերությանը:
Բոլոր ուղեւորները եւ անձնակազմը արդեն հեռացել են ինքնաթիռից եւ հասցվել են տերմինալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ