Իսլանդիան կասեցրել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումը
Իսլանդիայի իշխանությունները չեն մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ամռանը Ռուսաստանում: Այս որոշումը կայացվել է «Սկրիպալի գործի» կապակցությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն: Նաեւ կասեցվել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումը:
Նշվում է, որ իսլանդական կառավարությունը դա անում է հանուն Միացյալ Թագավորության եւ նրա դաշնակիցների հետ համերաշխության: «Իսլանդիայի կառավարությունը կոչ է անում ռուսաստանյան իշխանություններին հստակ պատասխաններ տալ հետաքննությանը վերաբերող կարեւոր հարցերին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցել»,-նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն, Կանադան եւ մի շարք ԵՄ երկրներ հայտարարել էին ռուս դիվանագետների արտաքսման մասին:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է