Իսպանիայում ձերբակալել են բանկերից 1մլրդ եվրո գողացած կիբերհանցագործների խմբի պարագլխին
Իսպանիայում ձերբակալել են բանկերից 1մլրդ եվրո գողացած կիբերհանցագործների խմբի պարագլխին։ Հանցախումբը փոխել էր հաշիվների բալանսն ու ստիպել բանկոմատներին կանխիկ գումարներ տալ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրոպոը։
Կասկածյալը, որը կանգնած է «Կարբանկ» եւ «Կոբալ» կիբերհարձակումների ետեւում, ձերբակալվլե է Ալիկանտե քաղաքում։
Եվրոպոլի տվյալներով, կիբերհանցագործների խումբն աշխատում է 2013-ից, 40 երկրներում հարձակումներ գործելով 100 ֆինանսական հաստատությունների վրա։ Նրանք բանկերի աշխատակիցներին էլեկտրոնային նամակներ էին ուղարկում, վարակում համակարգիչներն ու դրանք օգտագործում սերվերների վրա վերահսկողություն սամանելու համար։

















































