Գերմանիայում հարբած օդաչուի պատճառով ավելի քան 100 ուղևոր ստիպված է մի քանի օր սպասել օդանավակայանում
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում ավելի քան հարյուր ուղևոր մարտի 23-ից ստիպված են սպասել՝ հարբած օդաչուի պատճառով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, չվերթը, որով պետք է թռչեին ուղևորները, չեղարկել են, իսկ հաջորդ ինքնաթիռը սպասվում է երկուշաբթիից ոչ շուտ: Շտուտգարտ-Լիսաբոն չվերթի 106 ուղևորի ստիպված են եղել տեղավորել հյուրանոցում: Ինչպես երևում է Air Portugal ընկերության՝ Twitter-ում ուղևորի հարցմանը տված պատասխանից, նրանք ստիպված կլինեն սպասել մինչև երկուշաբթի:
Հաղորդվում է, որ երկրորդ օդաչուի հարբածությունը հայտնաբերել է օդանավակայանի աշխատակիցը, որն այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի ոստիկանությանն ու իշխանության մարմիններին:
Դրանից հետո Լիսաբոն ուղևորվող չվերթը հետաձգվել է: 40-ամյա օդաչուին ձերբակալել են և 10 000 եվրոյի չափով գրավ են սահմանել:


















































Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս