ԱՄՆ-ն Ուկրաինային եւ Վրաստանին ավելի քան կես միլիոն դոլար օգնություն կհատկացնի
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամներին մի քանի ամիս տևած լուրջ տարաձայնություններից հետո հաջողվել է համաձայնության հասնել 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հարցում:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:
Ըստ այդմ՝ Կոնգրեսը պատրաստվում է որպես օգնություն Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար հատկացնել, նշվում է 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում:
«Վրաստանին որպես օգնություն պետք է տրամադրվի առնվազն 105.325.000 դոլար, իսկ Ուկրաինային՝ առնվազն 420.700.000 դոլար»,-ասվում է բյուջեի նախագծում:
Նշվում է, որ այս գումարի մեջ չի մտնում Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնությունը:
Բյուջեի 1.3 տրլն դոլարանոց նախագիծը նախնական համաձայնեցում է ստացել Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամների միջև:
Այժմ Կոնգրեսի երկու պալատները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն բյուջեն հաստատելու ու դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման չթողնելու համար: Նշվում է, որ բյուջեի նախագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը:

















































