ԱՄՆ-ն սպառազինման է ընդունել Virginia դասի նոր ատոմային սուզանավը
ԱՄՆ ռազմածովային ուժերը շաբաթ սպառազինման են ընդունել Virginia դասի նոր USS Colorado բազմանպատակային ատոմային սուզանավը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սուզանավի գործարկումը կայացել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն շրջանի ռազմաբազայում: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան ռազմածովային ուժերի թվիթերյան էջում:
USS Colorado-ն դարձել է Virginia դասի 15-րդ բազմանպատակային ատոմային տորպեդային սուզանավը, որն սպառազինման է անցել ԱՄՆ-ում: Սուզանավի արտամղած ջրածավալը կազմում է 7800 տոննա, երկարությունը 115 մետր է, լայնությունը՝ ավելի քան 10 մետր: Այն մինչև 34 հանգույց (46,3 կմ/ժամ) արագություն է զարգացնում՝ սուզված վիրճակում:
Սուզանավը նախատեսված է հականավային գործողությունների իրականացման, հատուկ նշանակության զորքերի տեղափոխման, հարձակողական արշավների իրագործման, ոչ կանոնավոր ռազմական գործողություններին մասնակցելու, հետախուզական տվյալներ հավաքելու և վերահսկողություն իրականացնելու համար:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են