Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել
Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել, գրում է dailynews.com-ը՝ մանրամասնելով, որ դա կարող է հանցախմբերի հետ առնչություն ունեցող սպանություն լինել:
Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակից հայտնել են, որ սպանվածները 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն են (Արկադիայի բնակիչ):
Մեսրոպյանը մահացել է անմիջապես դեպքի վայրում, իսկ Փափազյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Լոս Անջելեսի ոստիկանությունը սահմանափակ տեղեկություններ է հրապարակել սպանությունների ու կասկածյալների վերաբերյալ: Դեռևս հայտնի չեն սպանությունների դրդապատճառները և թե ինչ տեսակի զենք է կիրառվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ