ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի
Եվրոպական հանձնաժողովը սկսում է Թուրքիայում բնակվող սիրիացի ներգաղթյալների ծախսերը հոգալու համար այդ երկրին 3 մլրդ եվրոյի չափով դրամական օգնության տրամադրման գործընթացը, որը նախատեսված է 2016 թվականի մարտին Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագրով, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Նշենք, որ սա 3 մլրդ եվրոյի չափով 2-րդ օգնությունն է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպայի խորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին բուլղարական Վառնա քաղաքում հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 2016-ի մարտին և ուղղված է փախստականների անվերահսկելի հոսքը դեպի Եվրոպա մեղմելուն: Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականներին Եվրամիությունը պարտավորվել էր պահել սեփական միջոցներով, որը փոխանցվում է Թուրքիային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ