Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

Ռուս ընտրողները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ Վլադիմիր Պուտի՞ն, թե՞ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում այլ արդյունքների հեռանկար, քան Վլադիմիր Պուտինի իշխանության ևս 6 տարին է, չի երևում: Չնայած նրան, որ ընտրությունների արդյունքները կասկած չեն առաջացնում, ՌԴ նախագահը ջանքեր է գործադրում մարդկանց քաղաքականությամբ հետաքրքրվածությունը մեծացնելու ուղղությամբ, գրում է The Independent-ը:


Լրատվամիջոցը գրում է, որ Պուտինն իր նախընտրական քարոզարշավն անցկացնում է միայն իր իսկ պայմաններով: Նա սահմանափակել է արտաքին աշխարհի հետ շփումները, հանրային վայրերում հազվադեպ է հայտնվում, չի մասնակցում հեռուստատեսային բանավեճերին և ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տալու փոխարեն՝ վավերագրական ֆիլմերում նկարահանվել է նախընտրում: Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ կարողացել է նաև խուսափել քաղաքականության մասին իրական քննարկումներից:

Ժողովրդին ուղղված նրա ուղերձից միակ հստակ տեսլականը, որ երկրի բնակիչները կարող էին ստանալ, այն էր, որ իրենց ապագան լինելու է «միջուկային և ռազմականացված»:

Ռուսները դեռ պետք է դադարեն Վլադիմիր Պուտինին սիրահարված լինել: Նա, իշխանության գալով, կարողացավ ամրապնդել իրավիճակը ծանր տնտեսական ճգնաժամից դուրս եկող երկրում և շատ քաղաքացիների վերադարձրեց իրենց աշխատանքն ու արժանապատվությունը: Միևնույն ժամանակ, նա խրախուսեց իր երկրի բնակիչներին իրենց «քթները չմտցնել մրցակցային քաղաքականության մեջ» և կենտրոնանալ իրենց կարիերաների և գումար վաստակելու վրա: Բայց երկու տասնամյակ անտարբերություն սերմանելուց հետո ՌԴ նախագահը խնդրի է բախվել: Այժմ նրան պետք է, որ բնակիչները վերագտնեն քաղաքականությամբ իրենց հետաքրքրվածությունը:


Դա անհրաժեշտ է ոչ թե նրա ընտրվելը երաշխավորելու համար, այլ վստահության ծանրակշիռ քվե ստանալու համար: Դա, համաձայն բազմաթիվ աղբյուրների, նշանակում է 70 տոկոս ընտրական մասնակցության դեպքում մոտ 70 տոկոս ձայն:


Այդ նպատակով Պուտինի թիմը փորձել է մրցակցության և ինտրիգների տպավորություն ստեղծել: Նրանք կառավարելի «ընդդիմությունը» համալրել են նոր դեմքերով: Դրանցից մեկը կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է, մյուսը՝ Քսենիա Սոբչակը, որը, չնայած մեղադրանքներին, պնդում է, որ չի համաձայնեցրել իր որոշումը Կրեմլի հետ: Նախագահի թեկնածու առաջադրվելու նրա որոշումը մասնավորապես ծաղրի է արժանացել Պուտինի առաջատար քննադատներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի կողմից, ում արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին: Իրապատում շոուների նախկին աստղ Սոբչակը Կրեմլին տվել է այն, ինչ նրան անհրաժեշտ էր՝ շոուներ: Փետրվարի 27-ին, մասնավորապես, նա կյանք հաղորդեց ձանձրալի հեռուստատեսային բանավեճերին՝ ջուր շփելով մեկ այլ թեկնածու՝ Վլադիմիր Ժիրինովսկիի վրա: Այս քայլը հավանաբար գոհացրել է նախագահական աշխատակազմին. «բանավեճը» դիտել է ռեկորդային թվով հանդիսատես:


Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ամբողջ թափով ընթանում է ընտրողների մասնակցության թիվը մեծացնելու գործողությունը: Որոշ շրջաններում առաջարկվելու է քաղցկեղի անվճար ստուգում, որոնց արդյունքները հնարավոր կլինի ստանալ ընտրությունների օրը տեղի դպրոցներում, որոնք գործելու են որպես ընտրատեղամասեր:


Մեկ այլ ծրագրով փորձ է արվելու մոբիլիզացնել երիտասարդ ընտրողներին՝ լավագույն «ընտրությունների սելֆի»-ի համար սմարթֆոններ առաջարկելով: Ընտրողների մասնակցությունն ապահովելու հիմնական միջոցը լինելու են մեխանիկական միջամտությունները, ինչպես, օրինակ, պարտադրված քվեարկությունը Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հաստատություններում՝ պետական կորպորացիաներում, համալսարաններում, հիվանդանոցներում:


Ռուսաստանի իշխանությունների առաջ մեկ խնդիր է դրված՝ ինչպես հասնել մասնակցության թիրախային թվին՝ առանց խոշոր սկանդալի: Լրատվամիջոցը նշում է, որ «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն՝ բնակչության 30 տոկոսից քիչն է մտադիր մասնակցել ընտրություններին: