ԱՄՆ–ն և Ռուսաստանը գլխավորում են սովորական սպառազինություններ արտահանողների հնգյակը
2013-2017 թվականներին սովորական սպառազինությունների հիմնական տեսակների գլխավոր արտահանողների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)՝ 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներով:
Հինգ ամենախոշոր մատակարարներին է բաժին հասնում սպառազինությունների վաճառքի ընդհանուր ծավալի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին՝ 56 տոկոսը:
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ 2000-ականների սկզբից զենքի վաճառքն աշխարհում կայուն աճ է գրանցել: 2013-2017 թվականներին վաճառքի ցուցանիշը 2008-2012 թվականների համեմատ աճել է 10 տոկոսով:
Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը կազմել է ընդհանուր վաճառքների 34 տոկոսը, ինչը նշանակում է 2013-2017 թվականներին, 2008-2012 թվականներին ռազմական արտադրանքի արտահանման համեմատ, 25 տոկոսի աճ:
Այդ ժամանակաշրջանում ամերիկացիները զենքի խոշոր համակարգեր են արտահանել 98 երկիր:
2013-2017 թվականներին զենքի համաշխարհային արտահանման ծավալների 22 տոկոսը պատկանել է Ռուսաստանին. նշված ժամանակաշրջանում, 2008-2012 թվականների համեմատ, վաճառքի ծավալները կրճատվել են 7,1 տոկոսով: Վաճառքի 58 տոկոսն իրականացվել է երեք հիմնական գործընկերներին՝ Հնդկաստանին, Չինաստանին և Վիետնամին:
2013-2017 թվականներին սպառազինությունների ամենախոշոր ներկրողը եղել է Հնդկաստանը, նրան հետևում են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ