Տաջիկստանը եւ Ուզբեկստանը առանց վիզայի ռեժիմ կսահմանեն եւ կվերականգնեն ավիահաղորդակցությունը
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են երկու երկրների միջեւ լիարժեք օդային հաղորդակցության վերականգնման ու վիզային ռեժիմի վերացման մասին, որը սահմանվել էր 2001 թվականին, հաղորդում է Kommersant.ru-ն:
Որոշումն ընդունվել է Դուշանբեում կայացած բանակցություններից հետո, ուր Միրզիեեւը ժամանել էր պետական այցով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է տրանսպորտի, մաքսային, մշակույթի եւ այլ ոլորտների վերաբերյալ 27 փաստաթուղթ:
«Շատերը չէին հավատում, որ մենք հաջողության կհասնենք, բայց մենք հաջողության հասանք, մենք չունենք չլուծված խնդիրներ, մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, քանի որ կար քաղաքական կամք եւ փոխադարձ ցանկություն», հանդիպման արդյունքները ամփոփել է Միրզիեեւը` շեշտելով, որ երկրների միջեւ, ըստ էության, չլուծված խնդիրներ չեն մնացել: Բացի այդ, Ուզբեկստանի նախագահը հայտարարել է, որ Ռահմոնին հրավիրել է պետական այցով Տաշքենդ վերադառնալ, որը նա ընդունել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ