Անհայտ անձինք փորձել են մարզիկի ոտքերը սղոցել
Հարավաֆրիկացի տրիատլոնիստ Մխլենգա Գուալայի մարզումների ժամանակ նրա վրա հարձակվել են անհայտ անձինք եւ փորձել են բենզասղոցով կտրել ոտքերը:
Գուալայի մարզընկեր Սենդայլ Շեյնջը BBC-ին հաղորդել է, որ այժմ 26-ամյա մարզիկը լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է:
Հաղորդվում է, որ երեք անհայտ անձինք Դուրբանում հարձակվել են մարզիկի վրա, երբ նա հեծանիվով մարզվում էր:
Հարձակվողները հասցրել են սղոցով վնասել մարզիկի երկու ոտքերը, մինչեւ նա կարողացել է փախչել նրանցից:
«Նա մտածել է, որ ցանկանում են թալանել իրեն, կանգնել է եւ տվել նրանց իր հեռախոսը: Բայց նրանք չէին ցանկանում ոչ նրա հեռախոսը, ոչ ժամացույցը, ոչ հեծանիվը», - պատմել է Շեյնջը:
Հարավաֆրիկացի տրիատլոնիստ Հենրի Շումանը, որը 2016-ին Օլիմպիական խաղերում բրոնզ էր շահել, այս միջադեպն անվանել է նողկալի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ