Որ եվրոպական երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը
Եվրոպական միության «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը բացահայտել է՝ որ եվրոպական երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը:
Այսպես, հագուստի և կոշիկի ամենաբարձր գները Շվեդիայում են. այնտեղ գնումների համար կպահանջվի 36 տոկոսով ավելի շատ գումար, քան միջինում՝ այլ եվրոպական երկրներում:
«Եվրոստատի» տվյալների համաձայն՝ հագուստն ու կոշիկը թանկ է նաև Դանիայում (գինը միջին եվրոպականից բարձր է 33 տոկոսով) և Ֆինլանդիայում (24 տոկոս):
Գործակալությունը պարզել է, որ Եվրոպական Միությունում ամենանացածր գները Բուլղարիայում են, որտեղ հագուստը և կոշիկը 21 տոկոսով էժան են, քան ԵՄ մյուս երկրներում:
Հաշվարկների համաձայն՝ Հունգարիայում և Լեհաստանում նույնպես հնարավոր է մատչելի հագուստ և կոշիկ ձեռք բերել (մյուս եվրոպական երկրներից, համապատասխանաբար, 15 և 12 տոկոսով էժան ):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ