Կալիֆորնիայի սենատում քննարկվելու է Թուրքիայում ներդրումներից հրաժարվելու հարցը
Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը պետք է օրենքներ ընդունի նահանգի մոտ 40 միլիոն բնակչի համար, սակայն նրա ձգտումները շատ ավելի մեծ են: Աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը հանդիսացող Կալիֆորնիայի օրենսդիրները պարբերաբար անդրադառնում են միջազգային մակարդակի հարցերի, գրում է The Sacramento Bee-ն:
Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն անվերջ թեմա են: Կալիֆորնիայում է բնակվում Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, հարյուր հազարավոր հայեր բնակվում են միայն Լոս Անջելեսի շրջանում:
Անցած տարի օրենսդիր մարմինն անգամ օրենք է ընդունել, որով նախատեսվում է արգելել Կալիֆորնիայի պետաշխատողների կենսաթոշակային հիմնադրամներին ներդրումներ անել Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ծրագրերում:
Ներդրումներից հրաժարվելու ջանքերն ավելի շատ հաջողություն են ունեցել հենց Կալիֆորնիայի համալսարանում, որը, տեղեկությունների համաձայն, ավելի քան 70 միլիոն դոլար ունի թուրքական պարտատոմսերում և ներդրումներում:
Համալսարանի գրեթե բոլոր մասնաճյուղերում ակտիվիստները կոչ են արել ուսանողական խորհուրդներին բանաձևեր ընդունել՝ ստիպելու համար համալսարանին հրաժարվել ներդրումներից:
Լրատվամիջոցը գրում է, որ Կալիֆորնիայի սենատում լսումներ են նախատեսվում այդ արշավի վերաբերյալ: Դրանց ներկա են լինելու շարժման ուսանող հիմնադիրները: Կալիֆորնիայի համալսարանի ներդրումների հարցերով փոխնախագահը նույնպես պետք է մասնակցի քննարկմանը, թե ինչու է Կալիֆորնիայի համալսարանը շարունակում կատարել Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները:
Լսումները նախագահելու է Լա Կանյադա Ֆլինթրիջ քաղաքից դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը ներկայացնում է ամերիկահայ բնակչությանը: Նա հայտարարել է, որ Կալիֆորնիան պետք է Թուրքիային վերաբերի նույն կերպ, ինչպես Իրանին, որտեղ ներդրումներից նահանգը հրաժարվել է 1 տասնամյակ առաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ