«Փաստ». Ավազակները սկսել են թիրախավորել զբոսաշրջիկներին
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ Հայաստանը փորձում է զբոսաշրջության ծավալների աճից ուրախանալ, պարզվում է, որ դրա հետ մեկտեղ ավելացել են զբոսաշրջիկների հանդեպ կատարվող հանցավոր գործողությունները: Հանցագործների երեւակայությունն այնքան մեծ է, որ կարողանում են մտածել բռնաբարությունից մինչեւ զբոսաշրջիկների հանդեպ կեղծ խուզարկությունների պատրվակով գումար գողանալու փորձերի մասին: Եվ մինչ նման դեպքերը կդառնային իրավապահների ուշադրության առարկա, հայտնի չէ, թե մինչ այդ քանի զբոսաշրջիկի վրա է նման հարձակում եղել եւ որն ինչ ավարտ է ունեցել:
Ամենատխուրը, սակայն, այն է, որ այս ամենը խոսում է Հայաստանի մարզերում անվտանգության ցածր մակարդակ ունենալու մասին, ինչը, համաձայնեք, մտահոգիչ իրողություն է: Ստացվում է, որ ցանկացած վայրում, օրը ցերեկով կարելի է ցանկացած տեսակի ու որակի բռնության զոհ դառնալ ու եթե դրանից հետո, անգամ, ուժային կառույցները հայտնաբերեն ու մեկուսացնեն ավազակային հարձակումներ իրականացնողներին, միեւնույն է, նման դեպքերը միանշանակ կազդեն մեր երկրի իմիջի վրա, չնայած, որ Հայաստանը միջազգային կառույցների կողմից իրականացված զեկույցներում համարվել է ամենաանվտանգ երկրներից մեկը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին մի չինուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ էին կատարվել, իսկ այս տարվա փետրվարին էլ արձանագրվել են օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձեր:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, իսկ պատմամշակութային վայրերի տարածքը մշտապես գտնվում է ոստիկանների հսկողության ներքո:
«Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա դրանք բոլոր երկրներում էլ տեղի են ունենում, սակայն ՀՀ ոստիկանությունն ամեն ինչ անում է նման արատավոր դեպքերը կանխարգելելու եւ զբոսաշրջիկների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար»,– ասաց Ա. Ահարոնյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ