ԵՏՄ–ում բելառուսական կաթի՝ Ռուսաստան մուտքի արգելքը խախտում են համարում
Բելառուսական կաթի մատակարարման ժամանակավոր արգելքը Ռուսաստանին «հակասում է Եվրասիական տնտեսական միության նորմերին»: Այդ մասին հայտարարել է ԵՏՄ արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Սերգեյ Սիդորսկին, հաղորդում է ՌԲԿ–ն:
«Սահմանափակումներ մտցնելը օբյեկտների համատեղ ստուգումների եւ ապրանքների (ապրանքների) նմուշառման միասնական կարգի 175-րդ կետի խախտում է հանդիսանում: Ոչ ոք իրավունք չունի անտեսել հանձնաժողովի խորհուրդի որոշումները»,–հայտարարել է հանձնաժողովի անդամը:
Նախարարի խոսքով՝ սահմանափակում է թույլատրվում, եթե էպիզոտիկ իրավիճակը վատթարանում է մարդկանց եւ կենդանիների համար հատուկ վտանգավորության համաճարակային հիվանդությունների պատճառով, սակայն նման հիմք չկա ներկայումս։
«Ռոսսելխոզնադզոր»–ը որոշում է կայացրել փետրվարի 26-ից սկսած ժամանակավորապես արգելել բելառուսական կաթի, սերուցքի եւ կաթնամթերքի մուտքը Ռուսաստան։ Ռուսական գերատեսչությունում, սակայն, հաղորդել են, որ սա վերաբերում է կաթին եւ սերուցքին, եւ ոչ փաթեթավորված արտադրանքներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ