Արքայազն Հարին ու նրա հարսնացուն սպիտակ փոշի պարունակող ծրար են ստացել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկուհի Մեգան Մարքլը, սպիտակ փոշիով ծրար են ստացել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ծրարն ուղարկվել է Քենսինգտոնյան պալատի նրանց տան հասցեով:
Հարիին և Մեգանին հասցեագրված ծրարն անվտանգության ծառայության աշխատակիցների արագ արձագանքի արդյունքում չի հայտնվել զույգի ձեռքում: Այնուհանդերձ՝ նրանք տեղեկացվել են այդ մասին:
Նշվում է, որ քիմիկոսներն ուսումնասիրել են փոշին՝ պարզելով, որ այն վտանգ չի ներկայացնում, մինչդեռ հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Աղբյուրը հավելում է, որ նմանատիպ ծրար էր ուղարկվել նաև արքայազն Ուիլյամին ու նրա կնոջը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ