Ռուսաստանը սկսել է «օրենքով գողերի» արտաքսումը. երկրում 30 հայ քրեական հեղինակություն կա
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է քրեական հեղինակություննորի արտաքսումը: Որոշումը կայացրել է անձամբ երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այժմ նախապատրաստում է 51-ամյա Ասլան Կոբուլաձեի եւ Սուլիկո Շարիկաձեի արտաքսումը Վրաստան, իսկ Ղրղզստան կուղարկվի 43-ամյա Կամչիբեկ Քոլբաեւը: Մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան (Պոնտիյսկի), Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:
Ֆորմալ առումով արտաքսումն իրականացվում է Քրեական օրենսգրքի հիման վրա: Հաճախ «օրենքով գողերը» ձերբակալվում են թմրանյութերի պահման եւ վաճառքի, խարդախության համար: Նրանք բանտում անցկացնում են իրենց ժամկետը, ինչից հետո նրանց հանձնում են Ռուսաստանից հարկադիր արտաքսման որոշումը, որն ավտոմատ կերպով փակում է նրանց հետդարձի ճանապարհը:
20-րդ դարի ընթացքում մինչ օրս Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրիների տարածքում մոտ 5000 «օրենքով գող» կար: Նրանցից շատերը մահացել են արտասահմանում, մյուսները՝ բանտերում:
«ԿՊ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակտիվ գործում է 432 «օրենքով գող»: Նրանցից 318-ը գտնվում է ազատության մեջ, 114-ը՝ բանտում, 31-ը՝ քննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ: «Քրեական հեղինակությունների» թվում ամենից շատ են Վրաստանի քաղաքացիներն են (242), ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7):
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ