ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը տեղակայվել են Թուրքական ծովային տարածքում
ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի «TGG Gaziantep» և «HMS Duncan» նավերը մոտեցել են Սարայբուրնուի նավահանգստին և Թուրքիայի հետ կհսկեն տարածաշրջանը։
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հակաօդային պաշտպանության կործանիչ «HMS Duncan» բրիտանական նավը վերջին անգամ Ստամբուլ էր եկել 2017թ․հուլիսին։ Այս անգամ ՆԱՏՕ-ի 2-րդ ռազմածովային խմբի կազմում նավը, որպես ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ուժ, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։
Առաքելության հրամանատար, ծովակալ Մայք Օբեն և «HMS Duncan»-ի հրամանատար գնդապետ Էլեանոր Ստեկը թուրքական ռազմածովային ուժերի «Gaziantep» ֆրեգատում ՆԱՏՕ-ի այս նախաձեռնության վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել։
Հրամանատար Օբեն նշել է, որ այս առաքելությունը 3 հիմնական նպատակ է հետապնդում։ «Որևէ ռազմական և հասարակական ճգնաժամի ժամանակ օգնության անհրաժեշտություն ծագելու դեպքում առաջինը կկանչվեն «TGG Gaziantep»-ը և «HMS Duncan»-ը՝ որպես առաջին արձագանքման ուժեր։
Մեր երկրորդ նպատակը՝ անօրինական ներգաղթի կասեցումն է։ Անօրինական գաղթ կազմակերպողները գաղթականներին ասում են, որ Եվրոպա հասնելու ամենահարմար ճանապարհը Միջերկրական ծովն է։ Սակայն Միջերկրական ծովը նույնչափ վտանգավոր է, որքան Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Մենք համատեղ աշխատում ենք գաղթականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար։
Իսկ երրորդ առաքելությունը դաշնակից երկրներին այցելելն ու նրանց աջակցելն է։ Այս այցով ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ համակարծիք է նրանց հետ և ուժեղացնում է ծովային անվտանգությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի հրամանատարը։
Նա հավելել է, որ այսօր անվտանգության պատը պաշտպանելը ՆԱՏՕ-ի համար կարևոր է՝ ինչպես երբեք։ Օբեն շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամն է։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ