Հնդկուհին տղամարդ է ձևացել և ամուսնացել 2 կնոջ հետ՝ նրանցից օժիտ ստանալու համար
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող Կրիշնա Սեն անունով կինը, որը 4 տարի շարունակ որպես տղամարդ է ներկայացել, վերջերս ձերբակալվել է երկու կնոջ հետ ամուսնանալու և նրանցից օժիտ պահանջելու համար:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Կրիշնան միշտ էլ աչքի է ընկել որպես տղայի շարժուձև ունեցող չարաճճի աղջիկ, սակայն 2013-ին նա մի քայլ առաջ է գնացել և սոցիալական ցանցերում տղամարդ ձևանալով՝ կանանց հետ է ծանոթացել՝ հուսալով սիրավեպ սկսել նրանց հետ:
Կրիշնան սկսել է տղամարդու հանդերձանք կրել, կարճ կտրել է վարսերը և նույնիսկ փոխել է անունը՝ դառնալով Սվիթի Սեն: Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է երկու կնոջ համոզել ամուսնանալ իր հետ, որից հետո հետապնդել է նրանց ընտանիքներին և օժիտ պահանջել:
Ի տարբերություն առաջին կնոջ, երկրորդ կինն ամուսնությունից հետո հասկացել է, որ ամուսինն իրականում կին է, սակայն Կրիշնան նրան համոզել է լռել գումար առաջարկելով:
Վերջերս ոստիկաններին հաջողվել է ձերբակալել քողարկված Կրիշնային՝ նրա առաջին կնոջ բողոքների հիման վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ