«Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային». Մակրոն
Ֆրանսիան պատրաստ է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացվեն: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, փետրվարի 13-ին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք հարված կհասցնենք այն վայրին, որտեղ դա կատարվել է, կամ որտեղ դա կազմակերպվել է: «Կարմիր գիծը» կպահպանվի»,- ասել է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ մինչ այժմ Փարիզը Սիրիայում նման արգելված զենքի օգտագործման համոզիչ ապացույցներ չի ստացել: «Այսօր մենք մեր ծառայությունների կողմից չունենք այն բանի հաստատումներ, որ միջազգային պայմանագրերով արգելված քիմիական զենք է օգտագործվել քաղաքացիական բնակչության դեմ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ