Քաթարի Էմիրը մասնակցել է սպորտի օրվա առթիվ Դոհայում անցկացված հեծանվավազքին (Տեսանյութ)
The Emir His Highness Sheikh Tamim bin Hamad al Thani joins cyclists on the National Sports Day#QNSD2018 #Qatar
— Qatar Tribune (@Qatar_Tribune) 13 февраля 2018 г.
Video Source: @Marsalqatar pic.twitter.com/LU448uxmqK
Քաթարի Էմիր Թամիմ ալ Թանին սպորտի ազգային օրվա առթիվ, որն Էմիրությունում պաշտոնական հանգստյան օր է, Դոհայում մասնակցել է հեծանվավազքին։ Իշխող ընտանիքի, կառավարության անդամների ու մարզիկների ընկերակցությամբ 37-ամյա միապետը հեծանվով անցել է Դոհայի առափնյակով եւ քաղաքի գործարար կենտրոնով:
«Մենք հորդորում ենք սպորտից վերցնել արդար մրցակցության, մյուսներին հարգելու, հաղթանակի ձգտելու, պատասխանատվություն ստանձնելու սկզբունքները եւ ռեւանշի հասնելու ցանկությունը»,-իր Twitter-ում գրել է Էմիրը հեծանվավազքին մասնակցելուց հետո: Ալ Թանին հայտնել է, որ մինչեւ 2022 թվականը Քաթարում կհայտնվեն ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ հեծանվաուղիներ:
Ինչպես նշել է Քաթարի քաղաքական գործիչ Ահմեդ Սլեյտին, ամեն տարվա փետրվարին սպորտի օր անցկացնելու ավանդույթը, որին ձգտում են մասնակցել Կատարի բոլոր բնակիչները, արտացոլում է «բոլոր առումներով առողջ հասարակության եւ ազգի» ստեղծման գաղափարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ