Պաղեստինի առաջնորդը Մարգարիտա Սիմոնյանին սև շալ է նվիրել
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ արված համատեղ լուսանկար:
Դրանում հայ խմբագիրը կրում է կարմիր ասեղնագործությամբ սև շալ, որը, ինչպես պարզվել է, Պաղեստինի ղեկավարի նվերն է Սիմոնյանին:
«Ահա այսպիսի շալ է ինձ նվիրել Մահմուդ Աբասը, որի հետ հիլով հրաշալի թեյ խմեցինք: Ես պատմեցի 15 տարի առաջ Պաղեստին կատարած այցիս մասին: Չեմ կարող պատմել, թե ուրիշ էլ ինչի մասին ենք խոսել: Միայն կհավելեմ, որ նրա աշխատասենյակում անընդհատ միացված է մեր RT-ի արաբական ալիքը»,-լուսանկարին կից գրել է Սիմոնյանը:
Բացի այդ, RT-ի գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնել առ այն, որ Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում գլխավոր միջազգային միջնորդը դառնալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ