XVIII դարի «Սեքսի ուղեցույցը» աճուրդի կհանեն
Hansons աճուրդի տունը վաճառքի է հանել 1720 թվականին գրված «Սեքսի ուղեցույցը», հաղորդում է Lenta-ն:
Առաջին անգամ «երկու մասերից բաղկացած Արիստոտելի գլուխգործոցը» լույս է տեսել 1684 թվականին Լոնդոնում: Այն սեքսի եւ ընտանեկան հարաբերությունների ուղեցույց է: Օրինակ այնտեղ նշվում է, որ տղամարդը «սերմնաբջիջների առատության»համար պետք է ճնճղուկների, աղավնիների, կեռնեխների, ինչպես նաեւ մոծակների ձվերը, կոճապղպեղ եւ շաղգամ ուտի:
Գրքում նաեւ նշվում է, որ նորածին երեխաների շեղումների մեջ մեղավոր է «ծնողների երեւակայությունը», որոնք բեղմնավորման ժամանակ այլ մարդկանց մասին են մտածել:
Մինչեւ 1960-ականները գիրքն արգելված էր:
«Դրա համար մի քանի պատճառ կար: Օրինակ՝ դրանում «հրեշների» պատկերներ կան, որոնք առաջացել էին կնոջ եւ կենդանիների հետ ոչ բնական կապից,— ասել է աճուրդի տան աշխատակից Ջիմ Սփենսերը (Jim Spencer):
Պետք է նկատի ունենալ, որ գիրքը գրվել է այն ժամանակ, երբ մարդիկ Անգլիայում դեռ կախարդներին էին այրում»:
Գիրքն աճուրդի կհանվի 2018-ի մարտի վերջին: Սկզբնական գինը 80-120 ֆունտ սթերլինգ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ