Իսրայելը թռիչքների համար փակել է իր օդային տարածքի մի հատվածը
Իսրայելի ավիացիոն ղեկավարւթյունը հայտնել է, որ երկրի զգալի հատվածում օդային տարածքը փակ է թռիչքների համար, սակայն գլխավոր օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմում՝ չնայած իրանական անօդաչուների հետ կապված միջադեպին եւ դրան հետեւած իսրայելական օդուժի հարձակմանը Սիրիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոսստի»-ն:
Ավիացիոն ղեկավարությունը խոստովանել է, որ իրադարձությունների ամենաթեժ պահին 15-20 րոպեով հետաձգվել են Դավիդ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում գտնվող կամ այնտեղից մեկնող մի քանի ինքնաթիռների թռիչքները:
«Այժմ օդանավակայանը աշխատում է նորմալ ռեժիմով...Շֆաիմից հյուսիս ընկած օդային տարածքը փակ է թռիչքների համար»,-նշված է Իսրայելի օդանավակայանների վարչության հաղորդագրության մեջ:
Շֆաիմը ոչ մեծ բնակավայր է երկրի կենտրոնում՝ Թել Ավիվից 20 կմ հարավ՝ Գերցլլիա եւ Նետանիյա քաղաքների միջեւ:
Ավելի վաղ՝ շաբաթ վաղ առավոտյան, իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել են։


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ