Որքան են ստանում տարբեր երկրների ղեկավարները (լուսանկարներ)
Ուրիշի աշխատավարձը միշտ էլ հետաքրքրություն է առաջացնում, սակայն այս տեղեկությամբ մարդիկ չեն սիրում կիսվել նույնիսկ ամենամոտ ընկերների ու վաղեմի գործընկերների հետ:
Սակայն, ինչ վերաբերում է երկրի ղեկավարների աշխատավարձերին, ապա այստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա. ամեն ինչ նշված է պաշտոնական աղբյուրներում:
Ստորև ներկայացնում ենք AdMe.ru-ի ուշագրավ ֆոտոշարքը, որն ուսումնասիրելով՝ կարելի է իմանալ, թե աշխարհի տարբեր երկրների առաջնորդները տարեկան որքան աշխատավարձ են ստանում:
Հետաքրքրական է, որ ղեկավարների թվում առանձնանում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի՝ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը տարեկան մեկ դոլար է ստանում:
Մինչդեռ նրա մյուս գործընկերներն աչքի չեն ընկնում նման համեստությամբ:
Ըստ սահմանադրության՝ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը 400.000 դոլար է, սակայն Թրամփն ընտրվելուց հետո հայտարարել է, որ հրաժարվում է գումարից ու տարեկան խորհրդանշական մեկ դոլար է ստանում:

Սի Ձինփին, 20.593 դոլար
2015թ. Չինաստանի ղեկավարի աշխատավարձը բարձրացվել է 62%-ով, ինչից հետո Ձինփինը սկսել է ստանալ 20.593 դոլար:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ստանում է 151.032 դոլար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ 198.500 դոլար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ 211.500 դոլար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՝ 263.000 դոլար

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ 267.000 դոլար

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 336.000 դոլար

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը՝ 403.700 դոլար

Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը՝ 437.000 դոլար

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը՝ 2.2 մլն դոլար



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ