Բաշար ալ-Ասադի իշխանությունը բողոքում է Իսրայելի ավիահարվածների դեմ
Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 7-ին իսրայելական ռազմական օդանավերը Լիբանանի օդային տարածքից հրթիռակոծել են Դամասկոսի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերը: Սիրիայի պետական հեռուստաընկերությամբ տարածված հայտարարությունը ավիահարվածները բնորոշել է որպես «Իսրայելի նոր ագրեսիա», առանց ներկայացնելու հարվածների հետևանքները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Բաշար ալ-Ասադի իշխանության երկրորդ մեղադրանքն է Իսրայելի դեմ: Հունվարի 9-ին ևս Դամասկոսը Իսրայելին մեղդրել էր իր տարածքը հրթիռակոծելու մեջ:
Փետրվարի 7-ի Իսրայելի ավիահարվածները հաջորդեցին ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների հարցերով փորձագետների հայտարարությանը: Նախօրեին նրանք ասել էին, որ ուսումնասիրում են Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների խաղաղ բնակիչների դեմ քիմիական նյութեր կիրառելու բազմաթիվ հաղորդագրությունները:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ