ՌԴ ԿԸՀ-ն Պուտինին նախագահի թեկնածու է գրանցել
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին մարտին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու է գրանցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թեկնածուի վկայականը հանձնվել է Պուտինի վստահված անձ Սերգեյ Կաբիշևին, որը խոստացել է այսօր փաստաթուղթը հանձնել Պուտինին:
Հաղորդվում է, որ ԿԸՀ է փոխանցվել մոտ 315 հազար ստորագրություն:
ՌԴ ներկայիս նախագահն ընտրություններին մասնակցում է որպես ինքնառաջադրված թեկնածու: Գրանցման համար նրան անհրաժեշտ էր հավաքել առնվազն 300 հազար ստորագրություն:
Ընդհանուր առմամբ, հավաքվել է Պուտինի աջակցության ավելի քան 1,6 միլիոն ստորագրություն:
ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: ԿԸՀ-ն ավելի վաղ արդեն գրանցել է երկու թեկնածուի՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին և Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից անկուսակցական առաջադրված Պավել Գրուդինինին: Եվս հինգ թեկնածուներ՝ Քսենիա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Գրիգոր Յավլինսկին, Սերգեյ Բաբուրինը և Բորիս Տիտովը սպասում են գրանցման:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ