Թանկագին փեսան
Թոշակառու կինը Իրկուտսկից պատրաստվում էր բնակարաններ ձեռք բերել Մայամիում եւ դրանք վերավաճառելով կամ վարձավճարով տրամադրելով գումար աշխատել: Սակայն նրա խոսքերով նրա փեսան թալանել է իրեն:
Ըստ Life.ru-ի, կինը դատի է տվել իր փեսային, որին փոխանցել է 8 մլն դոլար բնակարանները գնելու համար: Ըստ զոքանչի, փեսան պետք է գներ բնակարանները եւ վերավաճառեր, իսկ տոկոսներն ուղարկեր զոքանչին: Սակայն կյանքում այլ բան է ստացվել՝ փեսան այդ ընթացքում հասցրել է գնել 54 բնակարան ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, սակայն դրանք ձեւակերպել է իր անունով: Դրանից բացի փեսան նաեւ կարողացել է կեղծ վարկավորման միջոցով տեղական բանկից յուրացնել 2,7 մլն դոլար:
Գործը կարող է տեղափոխվել քրեական հարթություն, քանի որ ԱՄՆ-ում նմանատիպ հանցագործությունների համար նախատեսվում է մինչեւ ցմահ ազատազրկում:
Top-News.am

















































