Ղազախստանցին աղջիկ է ձևացել և անցել գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ (լուսանկարներ)
Ղազախստանի Ալմաթի քաղաքի բնակիչ Իլայ Դյագիլևն աղջիկ է ձևացել՝ կրելով կանացի հագուստ, ու անցել գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ: Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 22-ամյա երիտասարդը որոշել է մասնակցել Miss Virtual Kazakhstan գեղեցկության մրցույթին և ուղարկել իր՝ Արինա Ալիևայի կերպարով լուսանկարները: Եզրափակիչ փուլ անցնելուն պես Դյագիլևը խոստովանել է, որ իրականում ինքը տղամարդ է:
«Անցա եզրափակիչ փուլ ու երբ հասկացա, որ ամեն ինչ շատ է խորացել, որոշեցի բացահայտել Արինա Ալիևայի կերպարը: Ամենասկզբում մոտ չորս հազար դիմում կար ամբողջ Ղազախստանից, արդյունքում ես անցա եզրափակիչ փուլ»,- պարզաբանել է նա:
Նշվում է, որ խոստովանությունից հետո մրցույթի կազմակերպիչները որակազրկեցին Դյագիլևին ու փոխարինեցին նրան ուրիշ մասնակցով:
Դյագիլևի խոսքով՝ ինքը որոշել է նման փորձարկում անել հանուն «բնական կանացի գեղեցկության ու խարիզմայի»:
«Իմ ու ընկերներիս միջև գեղեցկության մասին վեճ ծագեց, և ես որոշեցի մասնակցել այս մրցույթին: Ինքս միշտ բնական գեղեցկության կողմնակից եմ եղել: Այժմ, ինչպես ինքներդ եք տեսնում, շատ աղջիկներ նույնատիպ են, բոլորն իրար նման են դիմահարդարվում, հագնվում ու կարծում են, որ եթե իրենք հետևում են թրենդներին, ապա գեղեցիկ են: Ես այդպես չեմ կարծում»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ