Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից, պատմում է ականատես պատգամավորը
Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը փետրվարի 2-ին Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Սիրիայի հայկական պարբերական «Գանձասար»-ին:
Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականին մանրամասներ է փոխանցել դեպքի վերաբերյալ: «Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձրեցին օդանավը։ Բարեբախտաբար վիրավորներ չեղան: Օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ եւ պատվիրակության անդամներն ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,-ասել է Ժիրայր Ռեիսյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ