Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում
Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընդունելության ժամանակ` նշելով, որ համապատասխան որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին:
«Սա այն խոստումն է, որը ես տվել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ այժմ հաստատում եմ այն: Պետք է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը շուտով կրկին կներկայացվի քննարկման եւ քվեարկության: Այս պայքարը մեզ թույլ է տալիս նայել այսօրվա իրականության եւ ներկայիս ողբերգությունների աչքերին»,- ասել է Մակրոնը:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների թեմային՝ Մակրոնը նշել է, որ կփորձի Էրդողանին ներքաշել հերթական երկխոսության մեջ: «Ես ասացի նրան ամեն ինչ ինչպես կա: Երբեմն մամուլում կասկածներ են արտահայտվում այս առումով, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ուղերձը վակուումի մեջ ասված խոսքեր չէ»,- ասել է Մակրոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ