Առաջին դասարանցուն ձերբակալել են ուսուցչուհուն ծեծելու համար
Մայամիում ոստիկանությունը ձերբակալել է 7-ամյա տղային, որին ուսուցչուհին մեղադրել է իրեն հարվածելու մեջ։
USA.one-ը գրում է, որ առաջին դասարանցու մայրը մեղադրել է ոստիկանությանը ուժի չարաշահման համար այն բանից հետ, երբ տղային դպորցից հանել են երկաթյա ձեռնաշղթաներով։
Ուսուցչուհու խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ճաշասենյակում, երբ տղային խնդրել են դադարեցնել սննդի հետ խաղալ։ Նրան դուրս են հրավիրել միջանցք, որտեղ կանգնած դասղեկին նա սկսել է մեջքից հարվածել եւ բռնել մազերից, ի վերջո, երկուսն էլ հայտնվել են հատակին։
Դպրոցի ղեկավարությունը ոստիականություն է կանչել։ Նրանք ագրեսիվ տղային ծառայողական մեքենայով տարել են հոգեբանական փորձաքննության՝ առանց ծնողների հետ համաձայնեցնելու։
Հոգեկան շեղումներ չեն նկատվել, սակայն տղան 10 օրով հեռացվել է դասերից։
Մայրը պնդում է, որ ուսուցչուհին խաբում է, իսկ իր տղան ֆիզիկապես ունակ չէր գետին տապալել ուսուցչուհուն։
Տղայի ծնողները պատրաստվում են դատի տալ դպրոցին ու ոստիկաններին։ Ուսուցիչը պատրաստ է պատասխան հայց ներկայացնել։

















































