ՆԳՆ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները, որոնք ուղղված էին անձնակազմի մասնագիտական կատարելագործմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչության իրազեկվածության ու դիմակայունության բարձրացմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հանրապետության բոլոր մարզերում անցկացվել են հատուկ տակտիկական և շտաբային ուսումնավարժություններ, դասընթացներ, սեմինարներ ու գործնական պարապմունքներ։ Միջոցառումները ներառել են բնական և տեխնածին վտանգների, հրդեհների, երկրաշարժերի, սողանքների, հեղեղումների, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության և համապատասխան կառույցների գործողությունների կազմակերպման հիմնական ուղղությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հրդեհային անվտանգության կանոնների ու հրդեհի ժամանակ ճիշտ և անվտանգ գործելու հմտությունների ուսուցմանը։
Մարզերի մի շարք բնակավայրերում անցկացվել են ազդարարման, տարհանման և պատսպարման գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվել են էլեկտրական շչակներ։ Մասնակիցները ծանոթացել են էլեկտրաշչակների գործարկման դեպքում գործողությունների հաջորդականությանը և բնակչության տարհանման ու պատսպարման գործողություններին։
Իրականացվել են նաև բնական վտանգավոր երևույթների և խոշոր վթարների ժամանակ գործողությունների մոդելավորումներ։ Կազմակերպվել են երկրաշարժի, մասնակի փլուզման, սողանքի, հեղեղման, արդյունաբերական վթարի և այլ պայմանական դեպքերի սցենարներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։
Առանձին միջոցառումների ընթացքում կատարելագործվել են Սևանա լճում որոնողափրկարարական աշխատանքների, փլատակներից տուժածների դուրսբերման, առաջին օգնության ցուցաբերման, պոչամբարի պատվարի փլուզման դեպքում վթարավերականգնողական և սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում անհետաձգելի միջոցառումների կազմակերպման հմտությունները։
Շտաբային ուսումնավարժությունների ժամանակ մշակվել են պայմանական սցենարներ։
Մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են դասընթացներ և սեմինարներ՝ վտանգավոր բնական երևույթների ազդեցությանը վերաբերող։
ՆԳՆ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող միջոցառումների հիմքում արտակարգ իրավիճակներին կազմակերպված արձագանքման կարողությունների կատարելագործումն ու բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացումն են։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին