Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է և կանանց քաղցկեղային հիվանդությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Իսկ հիվանդության վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
2 տարին մեկ անգամ և միջինում 10 րոպե տևողությամբ հետազոտությունը կարող է կյանք փրկել, քանի որ հիվանդությունն ընթանում է հիմնականում անախտանիշ, և սքրինինգային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է չարորակ ուռուցքը հայտնաբերել միջինում 3–4 տարի ավելի վաղ, քան կինը կարող է այն ինքնուրույն նկատել։
Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն տարիքի առումով ռիսկի խմբում գտնվողող՝ 45-68 տարեկան կանանց համար։ Անհրաժեշտության դեպքում իրականացվող լրահետազոտությունը և բուժումը փոխհատուցվում է:
Սքրինինգային մամոգրաֆիայի համար հերթագրում հնարավոր է կատարել ինքնուրույն՝ «Արմեդ» համակարգով, ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժշկի/բուժքրոջ միջոցով։ Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրից օգտվելու համար ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր չէ։
Հետազոտությունն անհրաժեշտ է անցնել
Սքրինինգային մամոգրաֆիա չեն կարող անցնել՝
- հղի և կրծքով կերակրող կանայք,
- կանայք, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում անցել են ախտորոշիչ մամոգրաֆիա,
- կրծքագեղձի քաղցկեղի ակնհայտ ախտանշաններ ունեցող կանայք (այս դեպքում ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա),
- ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի։
Ինչպես պատրաստվել մամոգրաֆիայի
• Մամոգրաֆիայի իրականացումը պլանավորել դաշտանային ցիկլից շուրջ մեկ շաբաթ անց։
• Հետազոտությանը պատրաստվելիս ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել հակաքրտնարտադրող միջոց։
• Մամոգրաֆիկ հետազոտությունից երկու շաբաթ առաջ ցանկալի է սահմանափակել սուրճ կամ կոֆեին պարունակող, ինչպես նաև գազավորված ըմպելիքի օգտագործումը:


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին