Սահմանադրական դատարանը նոր նախագահ է ընտրում։ Վարչապետ Փաշինյանն արդեն հանդիպել է պաշտոնավարման ժամկետն ավարտած ՍԴ նախագահի հետ։ Ովքե՞ր են ՍԴ նախագահի թեկնածուները, ովքե՞ր են ընտրում նախագահին, ի՞նչ կարգով է ընթանում ընտրությունը։
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց հոկտեմբերի 12-ին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Արման Դիլանյանին, շնորհակալություն հայտնեց նրան աշխատանքի համար։ Վարչապետի խոսքով՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․
«Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար։ Պարզ է, որ ՍԴ-ի և ՍԴ նախագահի գործունեությունը առանձնահատուկ գործունեության տեսակ է, որն իրականացնում է երկրում սահմանադրական արդարադատություն։ Ես պարզապես հարկ եմ համարում գնահատանքի խոսքեր ասել Ձեզ, որովհետև այս բարդ ժամանակաշրջանում Դուք ՍԴ նախագահի պաշտոնն եք զբաղեցրել»։
Հանդիպման ժամանակ Արման Դիլանյանն անդրադարձել է բարձր դատարանի նախագահի ընտրության նոր կարգին կարգին՝ 2020 թվականից ՍԴ նախագահին ընտրում են դատարանի 9 անդամները․
«Այո, դուք իրավացի եք. առաջին անգամ էր, որ հենց այս կարգավորմամբ նախագահ ընտրվեց։ Նույնիսկ ընտրությունն էր առաջին անգամ։ Մինչև այդ, 1996 թվականից մինչև 2020 թվականը, ըստ էության, ՍԴ նախագահն ընտրվել է ԱԺ-ի կողմից»։
ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարումը, բայց արդեն որպես ՍԴ դատավոր․
«Մնալու եմ ՍԴ դատավոր. 4 տարի դեռ ժամանակ ունեմ»։
Իսկ ո՞վ կզբաղեցնի բարձր դատարանի նախագահի աթոռը։ Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը․
Քաղաքական գործունեությունից հետո Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը ժամանակին հանրային ու քաղաքական լայն քննարկումների առիթ էր դարձել։ Բայց նրա թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում դեռ հաստատված չէ։
Նախագահի ընտրությունն անցկացվում է գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուներին կարող են առաջադրել դատավորները, հնարավոր է նաև ինքնաառաջադրում։ Մի քանի թեկնածուի դեպքում ընտրվելու համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր ձայների երկու երրորդը, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ մեծամասնությունը։ Եթե առաջին փուլում նախագահ չընտրվի, ապա հնգօրյա ժամկետում պետք է կազմակերպվի նոր ընտրություն։
ՍԴ նախագահի ընտրությունը տեղի է ունենում դատական համակարգի անկախության և բարեփոխումների շուրջ քննարկումներին զուգահեռ։ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով խոսել է դատական համակարգում առկա խնդիրների լուծման և բարեփոխումների անհրաժեշտության մասին, այդ թվում՝ վեթինգի վերաբերյալ․
«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ կատարելու ժամանակը»։
Սակայն վեթինգի գաղափարը Հայաստանում այդպես էլ չիրականացվեց այն ձևով, ինչպես ներկայացրել էր վարչապետը 2019 թվականին։ Հետագայում իշխանությունը դատական համակարգի բարեվարքության ստուգման այլ մեխանիզմներ առաջարկեց։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին