Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։ Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բլոգերներից մեկի կողմից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցել՝ ստեղծել է հավելվածներ, որոնց միջոցով առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի ծառայություն։ Այս նպատակով թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։ Պարզվել է, որ ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ։ Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծած հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու եկամուտ։
Միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ընկերության աշխատակիցները քաղաքացիներին ներկայացել են կեղծ անուններով։ Բացի այդ, ընկերության հաշվեկշռում տրանսպորտային միջոցներ չեն եղել, ինչպես նաև չեն եղել գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ։
Չնայած դրան՝ վերջիններս քաղաքացիներին խոստացել են ֆինանսական ներդրումների դիմաց բարձր եկամուտ տրամադրել ու հնարավորություն ընձեռել անվճար օգտվելու պրեմիում դասի ավտոմեքենաներից։ Քաղաքացիներից յուրաքանչյուրից վերցվել է 500 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով գումար, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել։
Ըստ ձեռք բերված տվյալների՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին՝ նախքան նմանատիպ ծառայություններից օգտվելը կամ ֆինանսական ներդրում կատարելը, մանրամասն ուսումնասիրել առաջարկի պայմանները, ստուգել ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններն ու չհիմնվել միայն սոցիալական ցանցերում տարածվող գովազդային խոստումների վրա։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին