Լատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումը
Լատվիան ներկայումս չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումը կամ դրա փոխադրման համար երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման վճարը բարձրացնել 300 տոկոսով։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է վարչապետ Անդրիս Կուլբերգսը, հայտնում է Latvijas Sabiedriskais medijs-ը։
Վարչապետի խոսքով՝ սակագնային և տարանցիկ հարցերի կարգավորումը Եվրամիության բացառիկ իրավասությունն է։ Նա նշել է, որ տարանցման արգելքը կարող է հանգեցնել դատական վեճերի, որոնց արժեքը Լատվիայի համար կկազմի 200-800 միլիոն եվրո։
Կուլբերգսի խոսքով՝ Լատվիան արդեն պայմանագրեր ունի 300 հազար տոննա հացահատիկի փոխադրման համար։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել հնարավոր դատական գործընթացների հետևանքները պետական բյուջեի համար։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին