Մբապեն կմասնակցի Վիլյառեալի դեմ հանդիպմանը
Մադրիդի Ռեալի հարձակվող Կիլիան Մբապեն ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք և կկարողանա մասնակցել Լա Լիգայի 8-րդ տուրի՝ Վիլյառեալի դեմ հանդիպմանը, որը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է AS պարբերականը՝ հղում անելով El Chiringuito ծրագրին։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի հարձակվողն իր ընկերուհու՝ դերասանուհի Էստեր Էքսպոսիտոյի ուղեկցությամբ, վայրէջք է կատարել Մադրիդի Ադոլֆո Սուարես օդանավակայանում տեղական ժամանակով 11:16-ին: Թեև ֆուտբոլիստը բաց է թողել «սերուցքայինների»՝ ժամը 10:30-ին մեկնարկած մարզումը, ակնկալվում է, որ օրվա ընթացքում նա կլինի Վալդեբեբասի մարզաբազայում՝ շարունակելու վերականգնողական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Մբապեն ձախ ծնկի սուր ցավ էր զգացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ Թուրքիայի ընտրանու դեմ խաղում (1:0): Այդ հանդիպումը նորամուտային էր Զինեդին Զիդանի համար՝ որպես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ Մբապեն հեղինակել էր խաղի միակ և հաղթական գոլը: Հարվածի պահին զգալով անհանգստություն՝ ֆուտբոլիստն անձամբ էր խնդրել փոխարինել իրեն: Մադրիդյան ակումբում գտնում են, որ խաղացողի այս որոշումը ճիշտ էր. եթե նա մնար դաշտում, խնդիրն այնքան կբարդանար, որ վիրահատական միջամտության կարիք կառաջանար:
Իսպանիայում անցկացված բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ առկա է ձախ ծնկի հոդապարկի հետին հատվածի գերձգվածություն։ Քանի որ նախորդ մրցաշրջանում Մբապեն նույն ծնկի կապանների լուրջ վնասվածք էր ստացել, ակումբում սկզբնական շրջանում խիստ անհանգստացած էին։ Բարեբախտաբար, վնասվածքն աննշան է, և Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն կարող է հույս դնել հարձակվողի վրա առաջիկա խաղում։
armsport.am


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում