Ես ցանկանում եմ, որ նա մնա հավաքականում
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային թիմ վերադառնալու հարցը պետք է որոշի հենց ֆուտբոլիստը։ Նրա խոսքով՝ Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշ է, հատկապես երեխաների համար։
Ժեզուշը նշել է, որ իր և Ռոնալդուի միջև ստեղծված իրավիճակը չափազանցված է ներկայացվել։ «Ես ցանկանում եմ, որ նա մնա հավաքականում։ Նա գիտի, որ կարիերան մի օր ավարտվելու է, բայց ես կցանկանայի, որ նա ազգային թիմում ավարտի կարիերան այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Որոշումը նրանն է»,- ասել է մարզիչը։
Ժեզուշի խոսքով՝ Ռոնալդուն իրեն անհրաժեշտ է անկախ նրանից՝ խաղում է, թե ոչ։
«Առաջին անգամ նրան հավաքական հրավիրելիս ասացի՝ դու ինձ պետք ես։ Խաղում ես, թե ոչ՝ դու ինձ պետք ես։ Հիմա էլ նույնն է»,- նշել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
armsport.am


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում