Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն կմասնակցի Վիլյառեալի դեմ հանդիպմանը Քննարկվել են նաև Ուկրաինայում առկա կոռուպցիոն սկանդալները ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը (տեսանյութ) Կասեցվել է Ստեփանավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Վեոլիա Ջուրն Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կոլեկտորի վթարն է վերացնում (տեսանյութ) Ֆուտբոլիստներից մեկը թքել է իռլանդացիների ղեկավար Դեմիեն Դոյլի վրա Նոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական ծառայությունների 14 նոր գրասենյակներ ՍԱՏՄ-ն կասեցրել է Սիթի ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը Սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ. Մարիա Կարապետյան Հնդկաստանը երկու կողմերի հետ քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգությունը Իրաքը վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Մբապեն կմասնակցի Վիլյառեալի դեմ հանդիպմանըՔննարկվել են նաև Ուկրաինայում առկա կոռուպցիոն սկանդալներըՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովինԱրարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը (տեսանյութ)Կասեցվել է Ստեփանավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՎեոլիա Ջուրն Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կոլեկտորի վթարն է վերացնում (տեսանյութ)Ֆուտբոլիստներից մեկը թքել է իռլանդացիների ղեկավար Դեմիեն Դոյլի վրաՆոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական ծառայությունների 14 նոր գրասենյակներՍԱՏՄ-ն կասեցրել է Սիթի ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունըՍահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ. Մարիա ԿարապետյանՀնդկաստանը երկու կողմերի հետ քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգությունը Իրաքը վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցումՊետությունը պատրաստ է աջակցել այն կառուցողական ծրագրերին, որոնք ծնվում են հենց երիտասարդական միջավայրումՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանըԳերմանիան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան էլ օգնում է մեզԴոնալդ Թրամփը ցանկանում է այցելել ՈւզբեկստանՌուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. ՊեսկովԵվրոյի փոխարժեքը ֆունտի նկատմամբ նվազել էՄԻՊ ներկայացուցիչները կրկին տեսակցել են հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղումՀայտնի են բժշկության Նոբելյան մրցանակակիրներըՍա ցնցող հանդիպում էր և իսկական ֆուտբոլային տոնՀՀ նախագահն ընդունել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահինՍիթի սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումներԱՄՆ-ն ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի ռազմաբազայիցԶորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը (տեսանյութ)Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր․ ԱԺՀհնարավոր է ԱՄՆ զինվորականների մի մասը Եվրոպայից տեղափոխվի Լատինական Ամերիկա Իսպանիայի կանանց առաջնության կատալոնական հրավառությունԵս ցանկանում եմ, որ նա մնա հավաքականումՀանդիպումն անցավ համառ պայքարում Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ջերմաստիճանն էապես չի փոխվիՎարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԻնչ այսօր փոխանցում եք դասարանում, տարիներ շարունակ ուղեկցելու է մեր երեխաներին. Տիգրան ԱվինյանՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԹեհրանում ընթանում է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմովԺանտախտի մասին հաղորդագրությունների պատճառով Իրկուտսկում հիվանդանոցները կարանտինի մեջ են ԱՄՆ-ի ոչ մի նավ չի գտնվում Պարսից ծոցումԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանՋոն Քոուլն առաջադրվել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնումՈ՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմըԹեհրանում կայացել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի առանձնազրույցը (տեսանյութ)Դոնալդ Թրամփը հայտարարել է Սուպերբանականության ուժերի ստեղծման մասինՀայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԻսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասինԲռնակոթում մեկնարկել է խմելու ջրի նոր ջրագծի կառուցումըՆավթի գները նվազել ենԽմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներԿանխվել է քրեական հեղինակություն համարվող անձի սպանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Հարեվաններ

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով: 

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: 

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: