Գերմանիան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան էլ օգնում է մեզ
Ուկրաինական գերատեսչություններն ու ձեռնարկությունները 15 փաստաթուղթ են ստորագրել գերմանական ընկերությունների հետ՝ ձեռք բերելով 8,5 միլիարդ եվրոյի պայմանավորվածություններ։ Փաստաթղթերը ստորագրվել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին, ուկրաինա-գերմանական բիզնես ֆորումի շրջանակներում, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Եթե այս պատերազմի ընթացքում Գերմանիան օգնում էր, և դա ներդրում էր մեր հակաօդային պաշտպանության հզորացման գործում, ապա այժմ մենք պատվեր կունենանք։ Մեծ փաթեթ։ Ես նաև ակնկալում եմ, որ մենք ամբողջությամբ պատվերներով կապահովենք Գերմանիայի ընկերությանը։ Բացառիկ տեխնոլոգիաներ են։ Կուժեղացնենք մեր ՀՕՊ-ը, գումարը կվերցնենք եվրոպական վարկի երկրորդ մասից»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության, պաշտպանության, թվայնացման և շինարարության ոլորտներում։ «Ուկրաինայի վերականգնումը տնտեսական հսկայական հնարավորություններ է ստեղծում թե՛ Ուկրաինայի, թե՛ Գերմանիայի համար։ Մենք կարող ենք շատ բան սովորել ձեր փորձից»,- ասել է Մերցը։
Մերցը նաև ընդգծել է, որ Կիևին Բեռլինի ցուցաբերած օգնությունը միակողմանի չէ։ «Գերմանիան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան էլ օգնում է մեզ. օրինակ՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու իր փորձով, ինչպես նաև գերմանական արդյունաբերությանը միլիարդավոր եվրոների պատվերներ տրամադրելով։ Այսօր մենք ստորագրել ենք համապատասխան համաձայնագրերը։ Այս գործընկերությունը միակողմանի չէ»,- գրել է նա X հարթակում։
Սա Ֆրիդրիխ Մերցի երկրորդ այցն է Կիև դաշնային կանցլերի պաշտոնում։ Առաջին անգամ նա Ուկրաինա էր ժամանել 2025 թվականի մայիսին՝ Բունդեսթագում երդմնակալությունից ընդամենը չորս օր անց։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում