Իսպանիայի կանանց առաջնության կատալոնական հրավառություն
Իսպանիայի կանանց առաջնության 6-րդ տուրում կայացավ իսկական կատալոնական հրավառություն․ Բարսելոնան Բարսելոնայի Սփոտիֆայ Կամպ Նոու մարզադաշտում ընդունեց Մադրիդի Ռեալին և քարուքանդ արեց մրցակցին՝ հաղթելով 7։0 հաշվով։
Մադրիդյան թիմի գլխավոր մղձավանջը դարձավ Կլաուդիա Պինան, ով դեռ առաջին խաղակեսում հասցրեց պոկեր ձևակերպել։ Պինան հաշիվը բացեց արդեն 4-րդ րոպեին, ապա աչքի ընկավ 28-րդ, 32-րդ և 45-րդ րոպեներին: Առաջին կեսում կատալոնացիների կազմում մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարոլինա Գրեմ Հանսենը (33՛)՝ ընդմիջման ուղարկելով թիմերին 5:0 հաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսում տանտերերը չբավարարվեցին ձեռքբերածով. 55-րդ րոպեին Էվա Պայորը խփեց «կապտանռնագույնների» վեցերորդ գնդակը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, Սիդնեյ Շերտենլայբը ձևակերպեց վերջնական խայտառակ հաշիվը՝ 7։0։
Հատկանշական է, որ սա Ռեալի ամենախոշոր պարտությունն է Բարսելոնայից վերջին տարիների ընթացքում։ Վերջին անգամ մադրիդցիները 7 և ավելի գնդակի տարբերությամբ պարտվել էին 2019 թվականին, երբ կատալոնական ակումբը հաղթել էր 9։1 հաշվով։
Այս տպավորիչ հաղթանակից հետո Իսպանիայի գործող չեմպիոնները վաստակեցին 18 միավոր (6 խաղում՝ 6 հաղթանակ) և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Առաջատարների խմբում են նաև Մադրիդն ու Մադրիդի Ռեալը, որոնք ունեն 13-ական միավոր և առաջատարից հետ են մնում արդեն 5 միավորով։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում