Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ուզբեկական Daryo հարթակից, այս մասին Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հայտնել է գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլլին։
«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ես նույնպես մշտապես բարձրացնում եմ այդ հարցը։ Ուստի մի օր նա անպայման կայցելի Ուզբեկստան։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա հնարավորինս շուտ», - հայտարարել է Զամպոլլին։
Նա նշել է, որ Ուզբեկստանն այժմ դարձել է այնպիսի ուղղություն, ուր պետք է այցելեն Սպիտակ տան և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Պաշտոնյան հավելել է, որ գոհ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումից։ «Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրները բարեկամացել են։ Սա ընդամենը սկիզբն է։ Մենք շատ լավ հիմք ենք ստեղծել», - ասել է նա։
Բանագնացը նաև Ուզբեկստանը ներկայացրել է որպես աշխարհի լավագույն 10 ուղղություններից մեկը, ուր արժե այցելել ճամփորդելու հնարավորություն ունեցող մարդկանց։ Նա հավելել է, որ Ուզբեկստանը նաև գրավիչ երկիր է դարձել ներդրումների համար։
Նախագահ Շավքաթ Միրզիյոևը բազմիցս հրավիրել է Թրամփին՝ այցելելու Ուզբեկստան իր համար հարմար ժամանակ։
Փետրվարին Միրզիյոևը Թրամփի հրավերով մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է նաև Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին և Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։
Հոկտեմբերի կեսերին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Սամարղանդ՝ ավելի քան 100 ամերիկյան ընկերություն ներկայացնող գործարար պատվիրակության գլխավորությամբ։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում