Հայտնի են բժշկության Նոբելյան մրցանակակիրները
2026 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Կարլ Դեյսերոթին, Պիտեր Հեգեմանին և Գեորգ Նագելին՝ «լույսի կարգավորվող իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։
«Պիտեր Հեգեմանը և Գեորգ Նագելը միաբջիջ ջրիմուռի մեջ հայտնաբերել են ուշագրավ սպիտակուց՝ ալիքարոդոպսին։ Կառլ Դեյսերոթը այս սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների լույսի կառավարմամբ անջատիչի։ Դափնեկիրները հիմք են դրել նյարդաբանության նոր դարաշրջանի», - ասվում է Կարոլինսկայի ինստիտուտում Նոբելյան ժողովի հայտարարության մեջ։
Օպտոգենետիկան մեթոդ է, որը թույլ է տալիս մեզ «ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները ձևավորում հիշողությունները, զգացմունքները և վարքագիծը կենդանի ուղեղում», - հավելել է ինստիտուտը։
Պիտեր Հեգեմանն աշխատում է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, Գեորգ Նագելը Վյուրցբուրգի համալսարանում (նույնպես Գերմանիայում)։ Կարլ Դեյսերոթը Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի և Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող է։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում