ԱՄՆ-ի ոչ մի նավ չի գտնվում Պարսից ծոցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան խորհրդականը հայտարարել է, որ առաջին անգամ ԱՄՆ-ի ոչ մի նավ չի գտնվում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում և նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի խորհրդատվական խմբի ղեկավար, գեներալ Ալի Ֆադավին հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ վերջին ամիսներին Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի վերահսկողության ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Պարսից ծոցում ռազմական ներկայություն է ունեցել 1853 թվականից, սակայն այժմ առաջին անգամ այդ տարածքներում ամերիկյան նավեր չկան։ «Ամերիկացիները փախել և հեռացել են մեր սահմաններից ավելի քան հազար կիլոմետր», - ասել է Ֆադավին՝ հավելելով, որ «սա տեղի չի ունեցել նրանց սեփական կամքով, այլ Իրանի Իսլամական Հանրապետության և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հզորության արդյունքն է»։
Նա նշել է, որ ամերիկացիները պնդում են, թե կարող են Հորմուզի նեղուցի հարավային հատվածով, Իրանի կողմից պաշտոնապես սահմանված գոտուց դուրս, օրական առավելագույնը 3-4 միլիոն բարել նավթ տեղափոխել։ Սակայն Ֆադավին այդ ծավալը չնչին է համարել՝ համեմատած նեղուցով սովորաբար անցնող նավթի քանակի հետ, պարզաբանելով, որ նախկինում Հորմուզի նեղուցով պաշտոնական ուղիներով օրական անցնում էր ավելի քան 20 միլիոն բարել նավթ, իսկ լրացուցիչ ծավալներ արտահանվում էին ոչ պաշտոնական եղանակով։
Ֆադավին հավելել է, որ ԱՄՆ նավերը «բաց են և խոցելի» ԻՀՊԿ ռազմածովային ուժերի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ուժերը բազմիցս փորձել են իրենց ռազմական նավերը մտցնել Հորմուզի նեղուց, սակայն ենթարկվել են ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի հարձակմանը։ «Լարվածության ցանկացած սրում, անկասկած, կվնասի հենց նրանց», - ասել է Ֆադավին։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում