Ռաուլ Կաստրոյի դուստրը Կուբայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվել
Կուբայի Պետական խորհրդի եւ Կուբայի Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելա Կաստրոն, կրկին առաջադրվել է որպես Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (միասնական խորհրդարան) պատգամավորի թեկնածու: Այս մասին Մարիելա Կաստրոն ինքն է հայտնել թվիթերյան իր էջում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես արդեն երկրորդ անգամ եմ արժանանում որպես Կուբայի խորհրդարանի թեկնածու առաջադրվելու պատվին»,- գրել է 55-ամյա Կաստրոն:
Տեսականորեն սա հնարավորություն է բացում Ռաուլ Կաստրոյի դստեր կողմից պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, քանի որ Պետական խորհրդի նախագահը ընտրվում է խորհրդարանի պատգամավորներից: Սակայն Մարիելա Կաստրոն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հավակնել ամենաբարձր պետական պաշտոնին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ